«Մենք ինֆորմացիա ենք հավաքում բազմաթիվ խախտումների մասին». Լևոն Զուրաբյան
«Ես հիմա որևէ գնահատական չեմ ցանկանում տալ։ Մենք հավաքում ենք ինֆորմացիա բազմաթիվ խախտումների մասին»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի նախընտրական շտաբի պետ Լևոն Զուրաբյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք բավարա՞ր է ժամը 14։00-ի դրությամբ ընտրողների շուրջ 34% մասնակցությունը։
Նա նշեց, որ երբ պատրաստ կլինեն գնահատականներ տալ, կասեն։
Մեր հարցին՝ այդ խախտումները որքանո՞վ են ծանրակշիռ, իշխանությունները կկարողանա՞ն այս անգամ էլ «մեղքը արջի ծառայություն մատուցողների վրա գցել», Լ.Զուրաբյանը կրկնեց, որ դեռ հավաքագրում են խախտումները, իսկ վերջնական գնահատականը կլինի դրանք ամփոփելուց հետո։
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քեարկությանը ժամը 14։00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 34.46%-ը կամ քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 587 հազար 706 քաղաքացիներից քվեարկել է 865 հազար 884 քաղաքացի։