Բաժիններ՝

Ժամը 14.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է քաղաքացիների 33,46%-ը. ԿԸՀ (ուղիղ միացում)

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քեարկությանը ժամը 14.00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 33,46%-ը։ Քիչ առաջ ՀՀ ԿԸՀ-ում մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին տեղեկացրեց ՀՀ ԿԸՀ անդամ Սեյրան Շահսուվարյանը։

Նա մասնավորապես տեղեկացրեց, որ ժամը 14.00-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 587 հազար 706 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել են 865 հազար 884 քաղաքացի։ Շահսուվարյանը մանրամասն ներկայացրեց, թե քանի ընտրող է քվեարկել ՀՀ 13 ընտրատարածքներում։

ԸՕ-ի պահանջների համաձայն հրապարակվեցին տվյալներ ըստ մարզերի և մարզկենտրոնների։ «Երևանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 845 հազար 804 է, իսկ մասնակիցների թիվը 283 հազար 453 կամ ընտրողների 33,51 %-ը»,-ասաց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս