«Միշտ դուր են եկել Ռոնալդուի բառերն այն մասին, որ ինքն աշխարհում լավագույնն է». Իկեր Կասիլյաս
Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով տվյալ պահին պաշտպանում է «Պորտուի» գույները, մեկնաբանել է սերուցքայինների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի բառերն այն մասին, որ վերջինս իրեն համարում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Իկերը Ռոնալդուի բառերը հիշատակել է, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ինքն իրեն համարում է Եվրոպայի լավագույն դարպասապահը:
«Ինձ միշտ դուր են եկել Ռոնալդուի բառերն այն մասին, որ ինքն աշխարհում լավագույնն է: Ես համապատասխան մարզավիճակում եմ, ընդունակ եմ աշխատելու, սնվելու և նորմալ հանգստանալու: Եվրոպայի լավագույն դարպասապա՞հը: Չգիտեմ: Լավագույնն աշխարհու՞մ: Կան ուրիշ դարպասապահներ, ովքեր արժանապատիվ խաղ են ցուցադրում ուժեղ թիմերում և տիտղոսներ են նվաճում: Գտնում եմ, որ խաղում եմ բավարար մակարդակում և կարող եմ գլուխս բարձր պահել»,- Կասիլյասին է մեջբերում Marca-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը