Գեղարքունիքի մարզում քվեարկել են 23 հազար 682 ընտրող
Գեղարքունիքի մարզի 155 ընտրատեղամասերը բացվել են ապրիլի 2-ի առավոտյան ժամը 8-ին, եւ ժամը 15-ի դրությամբ ընտրություններն ընթանում են բոլոր ընտրատեղամասերում:
Ժամը 11-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում գրանցված 191 հազար 671 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 23 հազար 682 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 12,6 տոկոսը: Թիվ 19 տարածքի 37 ընտրատեղամասերում քվեարկել են 5900, թիվ 20 տարածքի 62 տեղամասերում՝ 9035, թիվ 21 տարածքի 54 ընտրատեղամասերում՝ 8747 ընտրող:
Նույն աղբյուրների տեղեկացմամբ՝ ընտրություններն ընթանում են օրենքով սահմանված կարգով, առանց միջադեպերի, իրենց սովորական հունով, միայն որոշ ընտրատեղամասերից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ գրանցող սարքերը որոշ դեպքերում չեն ճանաչում մատնահետքերը:
«Սակայն նման դեպքերը հազվադեպ են եւ ոչնչով չեն խաթարում ընտրությունների ընթացքը»,-«Արմենպրես»ի հետ զրույցում նշեց թիվ 20 տարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Սամվել Աբրահամյանը: