«Խախտումների մեծ մասն ուղեկցությամբ քվեարկություններ են, և այս ժամի համար տարօրինակ մեծ մասնակցություն». Ստյոպա Սաֆարյան

«Խախտումներ արձանագրում ենք, ինչ լինում է՝ փոխանցում ենք մեր շտաբին։ Խախտումների մեծ մասը ուղեկցությամբ քվեարկություններ են, և տարօրինակ մեծ մասնակցություն։ Այս ժամերի համար (մենք առաջին ընտրությունները չէ, որ մասնակցում ենք) մասնակցությունը չափից դուրս մեծ է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը։

Նա նշեց, որ իր քվեարկելու պահին էլ նկատել է՝ քվեարկության համար հերթ կանգնած մարդկանց մեծ մասը պահանջում է ուղեկցություն. «Ասում են, որ միայնակ ի վիճակի չեն կամ քվեարկելու ձևը չգիտեն։ Հիմա վստահված անձն ի՞նչ անի։ Համատարած այդ են ասում։ Մեր շրջիկ վստահված անձինք էլ հերթով անցնում են տեղամասներով, զրուցում այնտեղ եղած վստահված անձնանց հետ, նաև դիտորդներին են փոխանցում ընտրախախտումների դեպքերը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930