«Շատ հաճելի է տեսնել, շատերն ասում էին, որ խնդիրներ կառաջանան, բայց հակառակը շատ սահուն է ընթանում ամեն ինչ». Արմեն Ռուստամյան

ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Ազգային ժողովի ընտրություններում քվեարկեց 03/23 ընտրատեղամասում: Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ քվեարկեց հանուն նոր ժամանակաշրջանի: ՀՅԴ-ն հավակնում է ավելի լուրջ ներկայության խորհրդարանում:

«Համոզված ենք, որ սա 4-րդ հանրապետության հիմնադիր խորհրդարանն է և ուզում ենք, որ այդ 4-րդ հանրապետությունը ճշմարիտ սկզբնավորում ունենա: Քվեարկել եմ՝ վստահ լինելով, որ մենք, իսկապես, թևակոխում ենք մի նոր ժամանակաշրջան, և այս ընտրությունը լինելու է որոշիչ, վճռական»,-  ասաց Ռուստամյանը՝ նկատելով, որ թե հետագա քայլերը ինչպես կկատարվեն ու ինչ խորությամբ, արագությամբ կախված է այն խորհրդարանի որակից, որը կընտրվի ապրիլի 2-ին:

Ռուստամյանը նաև սահուն գնահատեց տեխնիկական նոր սարքավորումների կիրառումը: «Շատ հաճելի է տեսնել, շատերն ասում էին, որ խնդիրներ կառաջանան, բայց հակառակը շատ սահուն է ընթանում ամեն ինչ»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս