Բաժիններ՝

«Որպես մայր՝ ես գտնում եմ, որ կատեգորիկ սխալ էր». Ռուզաննա Խաչատրյան

Ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրությունները նշանակելը կատեգորիկ սխալ էր։ Այս մասին այսօր քվեարկությունից հետո ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը՝ ի պատասխան մեր հարցի՝ արդյոք ճի՞շտ էր ընտրություններն այս օրը նշանակելը՝ հաշվի առնելով, որ այսօր լրանում է նախորդ տարի Արցախում զոհված մի շարք զինծառայողների մահվան տարելիցը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես քաղաքական գործիչ չեմ, ես իմ գնահատականները տալիս եմ՝ որպես մարդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես մայր՝ բարոյական դաշտում։ Ես գտնում եմ, որ կատեգորիկ սխալ էր։ Ինչո՞ւ են այդպես արել. այդ հարցը պետք է նրանց ուղղել»,- ասաց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս