««Եռաբլուր էր եկել նաև Սեյրան Օհանյանը. տեսնես՝ ի՞նչ երեսով, միայն երկու շիրիմի մոտեցավ… բա մյուսնե՞րը…»». Անահիտ Բախշյան
Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հենց նոր վերադարձա Եռաբլուրից. ասեղ գցելու տեղ չկար, երիտասարդ ծնողներն իրենց բալիկների թաթիկները բռնած այսօր եկել էին Եռաբլուր, հավանաբար երեխաներին պատմում էին մեր հերոսների մասին, բալիկները ծաղիկների էին խոնարհում ՀԵՐՈՍՆԵՐԻ շիրիմներին, հարցեր էին տալիս, ծնողներից շատերը լռում էին…
Եկել էր Սեյրան Օհանյանը (տեսնես՝ ի՞նչ երեսով) միայն երկու շիրիմի մոտեցավ՝ մեկական մեխակով, սեղմեց այդ երկուսի հարազատների ձեռքերն ու անցավ, բա մյուսնե՞րը…»: