Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանն ԱՄՆ-ում նույն դպրոցն են հաճախել

Այսօր Իջևանում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը դիմելով հավաքվածներին՝ ասաց, որ, եթե իրենց որպես այլընտրանք չեն տեսնում, թող քվեարկեն ցանկացած այլ ուժի օգտին՝ բացի ՀՀԿ-ից:

Նա հայտարարեց, որ իրենց գալուց հետո Սահմանադրություն է փոխվելու, շատ փոփոխություններ են լինելու, բայց եթե ՀՀԿ-ն եկավ, ոչ թե 5 տարի, այլ ավելի երկար ժամանակ ունենալու ենք ամեն ոլորտում անկում:

Դաշինքի անդամ Վարդան Օսկանյանն էլ հայտարարեց, որ այս իշխանություններն անում են ամեն ինչ՝ վերարտադրվելու համար. «Նույնիսկ Սահմանադրությունն են փոխել իրենց վերարտադրությունն ապահովելու համար: Դա շատ նեղ խումբ մարդկանց համար էր պետք, նրանք մեզ դա պարտադրեցին, ու ստիպված ենք նոր Սահմանադրությամբ մասնակցել այս ընտրություններին»:

Նա հայտարարեց, որ իրենց դաշինքը կարող է իսկական այլընտրանք լինել ժողովրդի համար. «Ես Րաֆֆի Հովհաննիսյանին լավ գիտեմ, նրա հետ ԱՄՆ-ում նույն դպրոցն ենք ենք հաճախել, Սեյրան Օհանյանի էությունը նույնպես հասկացել եմ: Սա այն թիմն է, որ իսկական այլընտրանք կարող է լինել ձեզ համար»:

Տեսանյութեր

Լրահոս