«Արգելում են Անդրիաս Ղուկասյանին նկարել, քարոզարշավային նյութեր պատրաստել». Անահիտ Թարխանյան

«Անդրիաս Ղուկասյանի հիմնական թեզն է՝ քվեարկիր հանուն ազատության»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց անազատության մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանն արդեն 8 ամիս  կալանավորված է: Նա  «Օհանյան-Րաֆֆի- Օսկանյան» դաշինքի պատգամավորության թեկնածու է:

Ա. Թարխանյանն ասուլիսի ժամանակ ընթերցեց ամուսնու՝ Անդրիաս Ղուկասյանի խոսքերը. «Ես պայքարում եմ, որպեսզի ձեր և իմ երեխաներն ապրեն անվտանգ և բարեկեցիկ երկրում, պայքարում եմ, որպեսզի երաշխավորված լինեն մարդու բոլոր իրավունքները»:

Հիշեցնենք, որ Ա. Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը երեկ մերժվել է: Ա. Ղուկասյանի հայտարարությունները տեղադրվելու են նրա ֆեյսբուքյան էջերում:

«Մենք գնում ենք Նուբարաշեն, խնդրում ենք, որպեսզի մեզ հնարավորություն տան ֆոտոներ անենք, պատրաստենք գովազդային նյութերը, նույնիսկ դա արգելված է: Մենք չենք կարող բերել պրոֆեսիոնալ նկարիչ, չենք կարող նկարահանումներ իրականացնել: Անդրիասը նույնիսկ չի կարող իր ելույթներով ուղիղ դիմի հանրությանը: Իհարկե, դիմելու ենք Նուբարաշենի ղեկավարությանը, որպեսզի հնարավորություն տրվի գոնե մեկ նկարահանում կազմակերպել այդ տարածքում»,- նշեց Ա. Թարխանյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս