
Զլատան Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդից» երկամյա պայմանագիր է խնդրել

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը սկսել է բանակցությունները թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ՝ նոր համաձայնագրի վերաբերյալ: Ի սկզբանե շվեդը ստորագրել է մեկամյա պայմանագիր՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ, և մանկունյանցիներն ուզում են ակտիվացնել այդ կետը:
Բայց Մինո Ռայոլան մտադիր է Զլատանի համար պատրաստել բարելավված պայմանագիր 2 տարվա համար: Ինչպես հաղորդում է The Mirror-ը, եթե գործակալի պլաններն իրագործվեն, ապա Իբրահիմովիչը մինչև 37 տարեկան հասակը կմնա «Օլդ Թրաֆֆորդում»:
2016-17թթ. մրցաշրջանի պաշտոնական 38 խաղերում Իբրան դարձել է 26 գոլի հեղինակ:
Փետրվարի 26-ըն Լիգայի գավաթի եզրափակչում «Սաութհեմփթոնի» դեմ կայացած խաղում Զլատանը ձևակերպեց հաղթական դուբլ:
Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդում» ստանում է շաբաթական 350 հազար եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը