
Քաշմիրի իշխանություններն արգելել են շքեղ հարսանիքները

Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի նահանգում ապրիլ ամսից արգելք կսահմանվի շքեղ հարսանիքների անցկացման վրա. հարսնացուի ծնողները չեն կարողանա հրավիրել 500-ից ավելի հյուրերի, իսկ փեսայի կողմից հրավիրվածների թիվը չպետք է գերազանցի 400-ը, տեղեկացնում է BBC-ն:
Բացի այդ, հարսանեկան խնջույքի ժամանակ կարող է տրվել յոթ հիմնական ճաշատեսակներից ոչ ավելի՝ «երաշխավորելու մթերքների վատնումը»:
Տարածաշրջանային խորհրդարանի անդամներից մեկը նաեւ առաջարկել է այդ արգելքը տարածել Հնդկաստանի ողջ տարածքի վրա:
Կարգադրությունն ընդունվել է ի պատասխան հարսանեկան հանդիսություններից աղմուկի եւ հսկայական քանակությամբ մթերային թափոնների կապակցությամբ քաղաքացիների բազմաթիվ բողոքների:
Տեղի իշխանությունները համանման արգելք արդեն սահմանել էին 1984 թվականին, սակայն մի շարք զանգվածային բողոքներից հետո այն չեղյալ էր հայտարարվել: