Սփյուռքից կժամանի 250 դիտորդ․ այս թիվը կարող է հասնել 500-ի

2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Հայաստանի 1980 ընտրատեղամասերից մոտ 1750-ում կլինեն 3500 դիտորդներ։ Դիտարկվող տեղամասերն ընդգրկում են ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մինչև 98 տոկոս տարածքը: Այս մասին, ըստ aniarc.am-ի, ասել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Սփյուռքում մեծ հետարքրություն կա հայաստանյան ընտրությունների նկատմամբ․ «2700 դիտորդից մոտ 250-ը սփյուռքահայեր են, իսկ մնացածը գրանցված են Հայաստանում»։ Սփյուռքահայ դիտորդների թիվը առաջիկայում կարող է հասնել 500-ի։

Գրիգորյանի հաշվարկով՝ դիտորդները կկարողանան մոտավոր 1750 ընտրատեղամասում ներկա լինել, և նրանց թիվը կհասնի մոտ 3500-ի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728