Հրդեհ Սիսիան քաղաքում

Փետրվարի 23-ին, ժամը 00:15-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Տնակներ» կոչվող տարածքում այրվում է ավտոտնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի փողոցի թիվ 28 հասցեում գտնվող ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:46-ին, մարվել՝ 00:58-ին: Այրվել է Ո. Մ.-ին պատկանող «Mercedes E190» մակնիշի 22 OL 166 պետհամարանիշով ավտոմեքենայի ետևի նստատեղը՝ մասամբ և ջերմահարվել՝ բեռնախցիկը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728