
«Վնասվածքիս լրջությունը պարզ կդառնա վաղվա բուժզննումից հետո». Մխիթարյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի «Սենթ Էտյեն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում մանչեսթերյան ակումբը հաղթանակ տոնեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ: Սակայն, խաղի 26-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինվեց վնասվածքի պատճառով:
Խաղավարտին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարության հետ զրույցում Հենրիխ Մխիթարյանը խոսել է վնասվածքի մասին:
«Աջ ազդրիս ետևի մկանն է ցավում: Եղավ դրվագ, երբ արագացում կատարեցի, որպեսզի հասնեմ գնդակին և հենց այդ պահից հետո ցավ զգացի: Վնասվածքիս լրջությունը պարզ կդառնա վաղը՝ բուժզննումից հետո»,- նշել է հայ ֆուտբոլիստը:
Սիրարփի Աղաբաբյան