Աբրահամ Մանուկյանին կփոխարինի որդին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ընդգրկված չէ Ծառուկյան դաշինքի ոչ համամասնական, ոչ ռեյտինգային ցուցակում եւ հաջորդ ԱԺ‐ում նա այլեւս չի լինի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց պատգամավորն ինքը: «Ես եմ այդպես որոշել, մտածում եմ, որ պետք է մեր տեղը զիջենք երիտասարդներին»,‐ ասաց նա: Փոխարենը դաշինքի համամասնական ցուցակի 11‐րդ տեղում է նրա որդին՝ Արթուր Մանուկյանը:

Հայր Մանուկյանի փոխանցմամբ՝  որդին հիմա մեծաքանակ ներկրումներով եւ մեծածախ վաճառքով զբաղվող «Մեծ» ընկերության տնօրեն է արտաքին հարաբերությունների գծով: Արդյոք ինչ‐որ խնդիրնե՞ր են առաջացել դաշինքի ներսում, որ Գագիկ Ծառուկյանի ընկերը համարվող Աբրահամ Մանուկյանն այս ցուցակում չի ընդգրկվել: «Որեւէ խնդիր չկա, ես ու Գագիկ Ծառուկյանը նորից ընկերներ ենք: Ես մեր ընտրատարածքում նորից աշխատելու եմ Ծառուկյան դաշինքի օգտին»,‐ հավելեց նա: Հիշեցնենք, որ Արթուր Մանուկյանը նաեւ Երեւանի նախկին ոստիկանապետ, ներկայումս ԱԻՆ փոխնախարար Ներսիկ Նազարյանի փեսան է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս