Սամվել Ալեքսանյանը գործի է դրել քրեական աշխարհին. «համակարգողը» Վստրեչի Ապերն է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Շենգավիթ վարչական շրջանի՝ «Առաջին» եւ «Երրորդ» մասի հատվածներում ՀՀԿ-ից առաջադրված Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Մարտին Սարգսյանի դեմ մոբիլիզացրել է տարածքի քրեական աշխարհի ներկայացուցիչներին։

Բանն այն է, որ Սարգսյանի եղբայրը այդ վարչական շրջանի ղեկավարն է եւ համարվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի «մարդը»։

Քրեական աշխարհից այս տարածքում համակարգում է Վստրեչի Ապերը, ով պատասխանատու է նաեւ Էրեբունի վարչական շրջանի ընտրություններին ներգրավված քրեականների համակարգմամբ։ Հենց քրեականների վրա է դրված բոլոր փողոցների եւ շենքերի ազդեցիկ մարդկանց հանդիպելու, վախեցնելու եւ անհրաժեշտության դեպքում ուժով հարցերը լուծելու պարտականությունը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս