Ալիկ Սարգսյանն Արամայիս Գրիգորյանի ձայները «խլում» է. Մարզպետը մարզի դպրոցների տնօրեններին հավաքել է. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը իր տարածքի բոլոր համայնքապետերին, անկախ կուսակցական պատկանելությունից, պարտադրել է ՀՀԿ–ի համար տեղերում ապահովել 55-60% ձայն:
Դե, մարդկանց վզին տոկոս դնելն այսօր հանցանք չի, վերևից էլ իր վզին են տոկոս փաթաթում: Իսկ երբ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով այստեղ սկսեց իր «մրցավազքը», մարզպետի հնարավորությունները կտրուկ նվազեցին: Ալիկն Արամայիսի ձայներն է խլում:
Եվ ահա, մարզպետը ճարահատյալ, երեկ չէ առաջին օրը` ժամը 15:00ճին, իր մոտ հավաքեց Արարատի մարզի բոլոր դպրոցների տնօրեններին: Հանձնարարեց բոլոր դպրոցներում ցուցակներ կազմել աշխատակազմի բոլոր անդամների անուն–ազգանուններով: Յուրաքանչյուրն իր անվան դիմաց պետք է գրի, թե որ կուսակցությանն է ընտրելու: Մեկ այլ ցուցակով նշվելու է, թե քանի ընտրող կա ասենք` ուսուցչի ընտանիքում, ով ում է ձայն տալու: Միով բանիվ` գզիրն ընկել է դռնեդուռ: Որովհետև ապրիլի 2-ից հետո ապրիլի 3-ն է գալու` «ճտերը հաշվելու» ժամանակը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: