ՀՀԿ վերնախավը Շմայսի պահով վերջնական որոշում է կայացրել. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Արմավիրի մարզում նախընտրական կրքերը թեժանում են: Այստեղ իրար դեմ ճակատամարտ են տալու Հանրապետական կուսակցության առաջամարտիկները: Գեներալ Սեյրան Սարոյանի հետ պայքարի մեջ է նաեւ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս):
«Փաստի» տեղեկություններով` ՀՀԿ վերնախավը Շմայսի պահով վերջնական որոշում է կայացրել` նա պատգամավոր չի դառնա: Հաշվարկել են` Շմայսին ձայն կտան 4-5 գյուղում:
Ձայների թիվը 5000-ը չի անցնի, իսկ դա բավարար չէ ԱԺ մտնելու համար: Եվ ՀՀԿ-ն որոշել է` «Շմայս, եթե հինգ հազար ձայն բերես, քեզ կնշանակենք Արմավիրի գազի գրասենյակի տնօրեն»: Մի խոսքով` Շմայսը դառնում է Արմավիրի գազավիկը…»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: