Բաժիններ՝

Ներգաղթի վերաբերյալ Թրամփի հրամանագրի նոր տարբերակը կհրապարակվի հաջորդ շաբաթ

Ներգաղթի վերաբերյալ ԱՄՆ­ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի նոր տարբերակը
կհրապարակվի հաջորդ շաբաթ: Այդ մասին հայտնել է  Sky News­ը՝ հղում անելով Սպիտակ տան մի պաշտոնյայի։

«Ներգաղթի վերաբերյալ նոր հրամանագիրը կհրապարակվի հաջորդ շաբաթվա ընթացքում»,­ ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԶԼՄ­ներին հայտնի են դարձել միգրացիայի մասին Թրամփի հրամանագրի նոր տարբերակի մանրամասները: Հրամանագրի վերանայված նախագիծը ներառում է նույն այն յոթ երկրները, որոնք հիշատակված էին առաջին տարբերակում: Դրա գործողության ներքո
կհայտնվեն միայն Իրանի, Իրաքի, Սիրիայի, Եմենի, Սոմալիի, Սուդանի եւ Լիբիայի քաղաքացիները:

Բացառություն կկազմեն ամերիկյան այցագրեր ունեցողները, ԱՄՆ­ում մշտական կեցության իրավունք ունեցողները եւ այն ամերիկացիները, որոնք ունեն թվարկված երկրներից մեկի երկրորդ քաղաքացիություն: Բացի այդ, օրենքի նոր նախագիծն իշխանություններին չի պատվիրում առանձնացնել եւ մերժել սիրիացի փախստականների՝ այցագրեր ստանալու դիմումները, հաղորդել է «Ինտերֆաքս»­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս