3-ամյա երեխան արգելափակվել է ավտոմեքենայի մեջ. մեկնել է մեկ մարտական հաշվարկ

Փետրվարի 22-ին, ժամը 20:20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մուտքի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի մեջ երեք տարեկան երեխա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Փրկարարները բացել են «Mercedes» մակնիշի 88 AN 858 պետհամարանիշով ավտոմեքենայի դուռը և դուրս բերել 2014 թ. ծնված Ա. Ա.-ին:

Տեսանյութեր

Լրահոս