Կառավարությունում պատրաստվում են ջրհեղեղների. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը հրատապ միջոցառումներ է իրականացնելու սպասվող վարարումների հետեւանքները մեղմելու նպատակով: Մասնավորապես, վթարային վիճակում է գտնվում Արաքս գետի ափի շուրջ 40 կիլոմետրանոց հատվածը, որը հարում է Գորիս‐Մեղրի‐Իրանի սահման ավտոմայրուղուն: Վթարավտանգ է գնահատվում նաեւ Արաքսի` Արմավիրի մարզի Բագարան համայնքի տարածքին հարող հատվածներից մեկը, որը գտնվում է 40/1 եւ 41 սահմանային սյուների շրջակայքում

Վերականգնման աշխատանքներ են կատարվելու նաեւ Շիրակի մարզի Կապսի ջրամբարի շինարարական թունելի մուտքի եւ ելքի հարակից թեք լանջերին, ինչպես նաեւ պետք է վերականգնվի Արթիկ քաղաքով անցնող այսպես կոչված Բմբուլենց եւ Մովրովի հեղեղատարների որոշ հատվածների մաքրումն ու վերականգնումը: Այս հարցը քննարկվելու է կառավարության այսօրվա նիստում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս