Միավորված ազգերի կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և հորդորում է հակամարտող կողմերին կիրառել հակամարտությունը կանխող այն միջոցները, որոնց շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ընենց եմ անելու, որ սաղ խոպանից գան, էդ խոպանն իրանց դռան դեմը լինի։ Ընենց չի, որ բոլոր երկրներում կյանքը ծփում ա էս ճգնաժամի վիճակում, Հայաստանն էլ սենց շաատ աղքատ վիճակի մեջ ա։ Հայաստանը որ էսքան կարում ա ապրելակերպը դզի, էս ճգնաժամի մեջ էսօրվա բալանսում իր տեղը պահի էս շրջափակման մեջ ու խաղաղ պայմաններ ստեղծի, էդի մեծ բան ա։
Այստեղ ոչ մի երկրորդ կարծիք պարզապես չի կարող լինել։ Ինչ վերաբերում է մյուս հարցերին՝ երբ, ինչ գումարով, վճարման որքան ժամանակով և այլն, ինչպես դուք հասկանում եք, այդ ամենը «գաղտնի» կնիքի տակ է։
Արշակունյաց պողոտայում օրը մի քանի անգամ կարելի է ականատես լինել շտապօգնության մեքենաների, որոնք վարորդներից ուղղակի ճանապարհ են «մուրում»։
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է վերանայել երկրի բոլոր գործող առևտրային համաձայնագրերը, հայտնում է RIA Novosti-ն։
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը Reuters-ին տված հարցազրույցում ասել է, որ իրավիճակը Դոնբասում մնում է բարդ ու կան մտավախություններ, որ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել։
Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր պարոն Փաշինյանի հայտարարությունը, համաձայն որի 2017թ. հունվարի 10-ից մինչև փետրվարի 10-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանում իրականացվել է 7077 հաշվառում (խոսքը վերաբերում է 2017թ. ապրիլի 2-ի դրությամբ 18 տարին լրացող և բարձր տարիքի անձանց):
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումներն ու ՀՀ ԿԳ նախարարություն ուղղված բանավոր հարցումները, նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով խիստ վերահսկողություն սահմանել, որպեսզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները քարոզչական աշխատանքներում ներգրավվեն բացառապես օրենքի շրջանակում:
«Ադրբեջանական զինուժի հրետակոծության արդյունքում՝ պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նոր՝ ավելի կոշտ օրենքներ է ընդունել՝ ուղղված անօրինական ներգաղթյալների արտաքսմանը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կփորձի Ռուսաստանի հետ գործարք կնքել ահաբեկչության դեմ պայքարում եւ տնտեսության ոլորտում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի խաղային օրվա հերթական խաղերում մրցեցին երկու զույգ: Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն սեփական հարկի տակ 5 գնդակ ուղարկեց ֆրանսիական «Մոնակո»-ի դարպասը` սեփականն ընդունելով 3-ը: Հաջորդ խաղում գերմանական «Բայերն»-ը հյուրընկալվեց իսպանական «Ատլետիկո»-ին: Հանդիպումն ավարտվեց 2:4 հաշվով՝ հօգուտ ատլետների:
Վահագնի թաղամասում, որտեղ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը տուն է վարձել, առանձնատների ամսական վարձակալության գումարը սկսում է 3000 դոլարից: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փոխանցել է Վահագնի բնակելի թաղամասի վարչական աշխատակիցը:
Ռուսաստանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Էդվարդ Նալբանդյանի միջեւ փետրվարի 22-ին Մոսկվայում կայանալիք բանակցություններում կարեւոր տեղ կզբաղեցնի ԼՂ հակամարտության կարգավորման թեման: Այս մասին ասված է ՌԴ ԱԳ նխարարության հաղորդագրության մեջ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
Մենք շարունակում ենք ահազանգեր ստանալ Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցներից։ Նրանք դժգոհում են, որ Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանը թաղապետարանի աշխատակիցներին անգամ աշխատանքային ժամերին է ստիպում գնալ եւ զբաղվել ՀՀԿ-ի շտաբային աշխատանքներով՝ հօգուտ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի` ՍԱՍ-ի Արտակի:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում:
Արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում հակառակորդը ակտիվորեն կիրառել է Դ-44 տիպի հրանոթ և տարբեր տրամաչափի ականանետեր՝ ընդհանուր առմամբ արձակելով 36 արկ, որից 15-ը հրանոթից, 21-ը ականանետերից:
«Ընդամենը երկու անգամ իրեն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ‐ի բժիշկը, քրեակատարողական ծառայությունից ժամանած մաշկաբանը: Ես ասեմ, որ «Նուբարաշեն» ՔԿՀ‐ում մաշկաբան չկա, նման հաստիք չի նախատեսվում»,‐ իր պաշտպանյալի հիվանդության ու «բուժման» մասին մանրամասնեց Շուշանյանը:
Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար նշանակված տուգանքը քաղաքացու կողմից սահմանված ժամկետում չվճարելու համար 25 եւ 50 տոկոսի չափով ավելացումների ինստիտուտը կվերանա մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը:
Օսկանյան-Թեւանյան վեճ եղել է, սակայն ոչ այնքան բուռն, ինչպես ներկայացնում են լրատվամիջոցները, ընդհանրապես, վերջին շրջանում թե համամասնական ցուցակի, թե այլ խնդիրների հետ կապված՝ մեզանում իսկապես բանավեճեր եղել են, անգամ` դրանից էլ թեժ, բայց երբեք բանը չէր կարող հասնել ծեծի կամ ապտակի»,- տեղեկացրեց «Համախմբման» անդամը:
«Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը Անդրանիկ Թևանյանի հետ ունեցած վերջին հակասությունից հետո կուսակցության գրասենյակ չի գնում։
Արման Սահակյանը Գրիգոր Գրիգորյանին՝ Գարիկին, իր ընտրվելու պարագայում խոստացել է Աջափնյակի թաղապետի պաշտոնը, որն այժմ զբաղեցնում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փեսան՝ Արտավազդ Սարգսյանը։
Որոշվել է կառավարությանը զգուշացնել, որ մինչև ընտրությունների ավարտը ոչ մի օպտիմալացում և կրճատումներ չարվեն նախարարություններում ու պետական մյուս գերատեսչություններում: Իսկ որտեղ այն սկսվել է` ժամանակավորապես «սառեցնել» գործընթացը:
Ինչպե՞ս է 4-ամյա երեխան մանկապարտեզից դուրս եկել ու հայտնվել Դեբեդ գետում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ կայանալիք Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և Պոլսո պատրիարքարանի կրոնական ժողովը նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հանդիպմանն ընդառաջ Թուրքիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ նամակով դիմել են Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
ՀԺ»-ն երեկ ահազանգ էր ստացել, որ Երեւան քաղաքի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանը հրահանգում է իր ենթակայությամբ աշխատող մարդկանց, որպեսզի վերջիններս մարզերում բնակվող իրենց հարազատներին վերագրանցեն թիվ 2 ընտրատարածքում: Բանն այն է, որ Սեդա Հակոբյանը կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կինն է, իսկ Արման Սահակյանը պատգամավորության թեկնածու է եւ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է թիվ 2 ընտրատարածքում:
Ոստիկանությունը երեկ հրապարակել է ընտրողների նախնական ցուցակները, սակայն դեռ չի հրապարակել ընտրողների թիվը: Վերջին անգամ 2015թ. սահմանադրական հանրաքվեից առաջ է հրապարակվել ընտրողների թիվը, եւ այն մոտ 1 մլն 550 հազար էր: Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ոստիկանությունն այդ թիվը պետք է հրապարակի մարտի 3‐ին: