
Փաթեթային մերժում չկա, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակն ընդամենը կարող է կրճատվել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարող մի քանի անճշտությունների պատճառով, եթե դրանք չուղղվեն, մերժել ամբողջ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի գրանցումը։ Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, նման վտանգ դաշինքին չի սպանում։
«Կարող է մերժվել մի քանի հոգու գրանցումը, մնացածը գրանցվեն»,- ասաց նա։
ԿԸՀ-ն, հիշեցնենք, անճշտություններ է գտել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մի քանի թեկնածուների փաստաթղթերում և 48 ժամ ժամանակ է տվել դրանք վերացնելու համար:
Հարցին, թե որևէ խնդիր կա՞ այն հանգամանքի հետ կապված, որ դաշինքի անդամ «Ժառանգությունը» 2 տարի համագումար չի արել, Ա.Սմբատյանը պատասխանեց. «Մենք կանոնադրությունները վերահսկող մարմին չենք։ Ես առաջին անգամ եմ դրա մասին լսում»։