Բաժիններ՝

«Եթե չխփենք «Մոնակոյին» պատասխան խաղում, ապա դուրս կմնանք Չեմպիոնների լիգայից». Պեպ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը վստահ չէ, որ իր թիմը գնդակ բաց չի թողնի:
«Այս հակամարտությունում դեռ ամեն ինչ առջևում է: Մենք խաղացինք անհավանական թիմի հետ, և ես շատ գոհ եմ արդյունքից, որը մեզ վատ շանսեր չի տալիս: Կցանկանայի տեսնել, թե քանի թիմ կկարողանար գնդակ բաց չթողնել «Մոնակոյի» դեմ խաղում:

Բայց մենք ևս շատ պահեր ստեղծեցինք: Նույնիսկ չգիտեմ, խաղացե՞լ է արդյոք Մոնակոն այս մրցաշրջանում թիմի հետ, որն այդքան պահեր է ստեղծել: Մենք գնալու ենք նրանց մոտ՝ նպատակ ունենալով որքան հնարավոր է՝ շատ գոլ խփել: Եթե չխփենք այնտեղ, ապա դուրս կմնանք մրցաշարից»,- Գվարդիոլային է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Մոնակոյին» 5:3 հաշվով:
Պատասխան խաղը տեղի կունենա մարտի 15-ին, Մոնակոյում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728