
Մխիթարյանը փոխարինվեց վնասվածքի պատճառով

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում ընթանում է «Սենթ Էթյեն» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման առաջին խաղակեսը: Անգլիական ակումբը նվազագույն հաշվով հաղթում է. 16-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է Հենրիխ Մխիթարյանը` եզրափակելով իսպանացի Խուան Մատայի փոխանցումը:
Հանդիպման 26-րդ րոպեին Մխիթարյանը վնասվածք ստացավ և փոխարինվեց: Նրա փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Մարկուս Ռեշֆորդը: Վնասվածքի լրջության մասին տեղեկություն չկա:
https://www.youtube.com/watch?v=-EM5EcvQnSs