Բաժիններ՝

«Ռեալը» և ՊՍԺ-ն քննարկում են Քարիմ Բենզեմայի և Էդինսոն Կավանիի փոխանակումը

Ակումբների ղեկավարները մտադիր են իրականացնել գործարքն ամռանը:
Հիմ ընկերներ Նասեր ալ-Խելաիֆին և Ֆլորենտինո Պերեսը շփվում են ֆուտբոլիստների փոխանակման կապակցությամբ. Մադրիդ կարող է տեղափոխվել Էդինսոն Կավանին, իսկ հակառակ ուղղությամբ կգնա Քարիմ Բենզեման: Ինչպես հաղորդում է Bernabeudigital-ը, ակումբների միջև գոյություն ունի պայմանավորվածություն, ըստ որի՝ նրանք իրավունք չունեն հավակնել մեկը մյուսի ֆուտբոլիստներին, բայց պատրաստ են խախտել պայմանը:

Բենզեմային դուր չի գալիս իր դրությունն ակումբում և երկրպագուների վերաբերմունքը, որոնք հաճախ են քննադատում իրեն: Գործարքը կարող է իրականանալ 2017թ. ամռանը:
Պրիմերայի 16 խաղերում Բենզեման դարձել է 5 գոլի և 3 ասիստի հեղինակ:
Կավանին Եվրոպայի լավագույն ռմբարկուն է (24 գոլ՝ 25 խաղում):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս