Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթում է Մխիթարյանի գոլի շնորհիվ

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում կայացավ «Սենթ Էթյեն» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը: «Կարմիր սատանաները» նվազագույն հաշվով հաղթանակ տարան: 16-րդ րոպեին իսպանացի Խուան Մատայի փոխանցումից հետո հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խփեց իր թիմի միակ գնդակը:

Հիշեցնենք, որ հանդիպման 26-րդ րոպեին Մխիթարյանը վնասվածք ստացավ և փոխարինվեց: Նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Մարկուս Ռեշֆորդը: Վնասվածքի լրջության մասին դեռևս չի հաղորդվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս