Կարլոս Տևեսը տրանսֆերից 2 ամիս անց հիասթափվել է Չինաստանի կյանքից
Արգենտինացու համար տաղտկալի է անծանոթ երկրում: Նրան բոլորը «շեղ» են նայում:
«Շանհայ Շենհուայի» հարձակվողին դուր չի եկել Չինաստանում. Տևեսը ոչ մի կերպ չի հարմարվում տեղական կերակուրին, ավանդույթներին և կենսակերպին: Ըստ Ole-ի տեղեկության, իրավիճակին հետևում է Կարլոսի նախկին թիմը՝ «Բոկա Խունիորսը», որը պատրաստ է նրան վերադարձնել:
Տևեսը Չինաստան է տեղափոխվել 2016թ. դեկտեմբերին և դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Արգենտինացու առաջին խաղում «Շանհայը» պարտվել է և չի անցել ասիական Չեմպիոնների լիգայի որակավորումը: Սա Կարլոս Տևեսի դեռևս միակ խաղն է «Շանհայ Շենհուայի» կազմում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը