Բաժիններ՝

Մոուրինիոն չի պատրաստվում վերադառնալ «Ռեալ»

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, ով ներկայումս գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդը», ասել է, որ «Արքայական ակումբ» վերադառնալը չի մտնում իր պլանների մեջ: Պորտուգալացի մասնագետն ամբողջովին կենտրոնացած է իր խնդիրների վրա «Մանչեսթեր Յունայթեդում»:

«Ես 2 տարվա պայմանագիր ունեմ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Եվ ես չեմ հեռանա ակումբից, եթե միայն ղեկավարությունը դա չուզենա: Իմ հեռանալու համար պարտադիր է, որպեսզի ինձ այդ մասին ասի ղեկավարությունը»,- Մոուրինիոյին է մեջբերում AS-ը:

Մոուրինիոն գլխավորել է «Ռեալը» 2010-13թթ.: Այդ ժամանակաշրջանը հիշարժան է դարձել «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև ծայրաստիճան լարվածությամբ, ինչպես դաշտում, այնպես էլ դաշտից դուրս: Բացի այդ, Մոուրինիոն կոնֆլիկտների մեջ է եղել թիմի մի քանի առաջատարների հետ, մասնավորապես՝ «սերուցքայինների» նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս