
Հայաստանում հունվար ամսին պարենային ապրանքների գներն աճել են

Հայաստանում 2017 թվականի հունվարին, նախորդ տարվա համանուն ժամանակահատվածի համեմատ, պարենային ապրանքների գներն աճել են 1,7 տոկոսով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2016 թվականի դեկտեմբերի համեմատ այդ ցուցանիշն ավելացել է 6,7 տոկոսով:
Ըստ պաշտոնական վիճակագրության, աճը հիմնականում պայմանավորված է մրգի, ձվի, բանջարեղեն և կարտոֆիլի, շաքարավազի և ոչ ոգելից խմիչքների ապրանքատեսակների գների աճով:
Մրգի ապրանքախմբում գների աճը հունվարին, 2016 թվականի դեկտեմբերի համեմատ, կազմել է 19,4 տոկոս: Բանջարեղենի և կարտոֆիլի գների աճը կազմել է 10,6 տոկոս, շաքարավազինը`15 տոկոս, իսկ ոչ ոգելից խմիչքներինը` 4,1 տոկոս: