Արծվիկ Մինասյանն անդրադարձավ նաև Գառնու ձորի հետ կապված գաղափարին։ «Բնության հուշարձան համարվող «Քարերի սիմֆոնիայում» նախատեսվում է ծրագիր իրականացնել։ Այն ուղիղ կապի մեջ կլինի Խոսրովի անտառ պետական արգելոցի հետ, կձևավորվի մի հետաքրքիր շղթա։ Նպատակն է՝ ճոպանուղի ունենալ, որը կապահովի տեղափոխումը ձորի վրայից։ Նախատեսում ենք կամուրջ ունենալ, որը զբոսաշրջիկներին թույլ կտա տեղափոխվել, օգտվել այս գեղեցիկ վայրը տեսնելու բոլոր հնարավորություններից»։
Փետրվարի 9-ին 83 տարեկան հասակում վախճանվել է բրիտանացի ֆիզիկոս Փիթեր Մենսֆիլդը՝ մագնիսա-ռեզոնանսային շերտագրության մեթոդը մշակողներից մեկը:
Այսօր ԲՀԿ համագումարի ժամանակ կուսակցության նախագահ և քաղաքական խորհրդի նախագահ առաջադրվեց և միաձայն ընտրվեց Գագիկ Ծառուկյանը:
«Այս ընթացքում ինձ համար եղել են հուսահատության օրեր, չեմ թաքցնում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ ունեցել են կորուստներ: Նա շնորհակալություն հայտնեց բոլորին, ով կուսկացությունը պահեց` սպասելով այս օրվան:
Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքանդր Լապշինի նկատմամբ հայտարարվել է ոչ թե միջազգային, այլ միջպետական հետախուզում, RIA Novosti-ի հետ զրույցում հայտնել է Բելառուսի գլխավոր դատախազության ներկայացուցիչը։
«Մեզանից պահանջվեու է անձնական շահը մի կողմ դնել: Առաջիկա խորհրդարանական ընտրությունները տարբերվելու են: Հաջողության համար շատ կարևոր է անկեղծ լինենք ինքներս մեր և հանրության առջև»:
ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 18-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ։
Համագումարը վարող Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ համագումարի 2116 պատվիրակներից 2035-ը ներկա է, իսկ համագումարի օրակարգում մի հարց է` կուսակցության նախագահի ընտրությունը:
Լրագրողների բոլոր հարցերին նա հրաժարվեց հստակ պատասխան տալ, միայն նշեց, որ մի շաբաթից հանդես կգա հայտարարությամբ՝ ընտրություններին իր մասնակցելու վերաբերյալ: Նաև ասաց, որ կարծում է հայրը՝ Հովիկ Աբրահամյանը, այսօր ներկա չի լինի համագումարին
Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը (ԵՕԻ) բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության, արտահանձման եւ խոսքի ազատության պաշտպանության վերաբերյալ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ: Կից կարող եք ծանոթանալ ԵՕԻ տեքստին.
Թուրքիայի հյուսիսում գտնվող Սամսուն քաղաքում իսկական արշավ է սկսվել եզակի երկաթյա դռան նկատմամբ, որը հայ վարպատները պատրաստել են 150 տարի առաջ։
Ռուսաստանն ու Վրաստանը չեն կարողանա կարգավորել առանց վիզային ռեժիմի հաստատման լայնամասշտաբ աշխատանքները դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
ԱՄՆ նոր գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը կոչ է արել վերջ դնել անօրինական միգրացիայի հետ կապված իրավիճակին, հայտնում է BBC-ն։
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կոչ է անում Միացյալ Նահանգներում բնակվող հայերին հորդորել իրենց կոնգրեսմեններին դատապարտելու Ադրբեջանի կողմից Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում իրականացված հայերի կոտորածները: Այս մասին տեղեկացնում է հանձնախմբի պաշտոնական կայքը:
Հոլիվուդյան օսկարակիր դերասան Ջորջ Քլունին և նրա կինը` փաստաբան Ամալ Քլունին, հունիսին երկվորյակ են ունենալու
«Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալության հետ զրույցում Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը, անդրադառնալով Մինսկից Բաքու արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին, հայտարարել է, որ «Ադրբեջանը կատարել է ռուս-ադրբեջանական համաձայնագրով ստանձնած իր բոլոր պարտավորությունները։
«Ոչ միայն կուսակցությունը, այլև անձերը պետք է գիտակցեն, թե ուր են գնում»,- ասաց Բաղդասարյանը` հորդորելով համապետական ցուցակներում դնել մարդկանց, որոնք առավելագույնս լինեն քաղաքականացված, իսկ տարածքներում գնահատական պետք է տա հանրությունը: Նա նշեց, որ հիմնական դժգոհությունը լինում է, որ պառլամենտում լինում են մարդիկ, որ չեն համապատասխանում քաղաքական չափանիշներին և հանրությունը պետք է զգոն լինի և իր ձայնը տա արժանավորներին:
Անդրադառնալով ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև ստորագրված համագործակցության հուշագրին՝ Արծվիկ Մինասյանն ասաց, որ ժամանակին էլ բարձրաձայնվել է, որ համագործակցության հուշագիրը կարճաժամկետ չէ, եթե ընտրությունների արդյունքում հաջողություն արձանագրվի, կշարունակեն համագործակցությունը՝ ծրագրերի իրագործման շուրջ. «Այդ ծրագրերը միտված են երկրում հիմնարար փոփոխություններ իրականացնելուն»։
«Ես դեռ չեմ տեսել` քաղաքական դաշտում ԲՀԿ-ն հայտ ներկայացրե՞լ է»,- հարցադրում արեց Բաղդասարյանը` հավելելով, որ այժմ նրանք իրենց սահմանադրական իրավունքն են իրացնում, սակայն եթե ընտրություններից հետո, եթե կգնան այլ ուղղությամբ, ՀՀԿ-ն կտա իր գնահատականները: Նրա խոսքով` յուրաքանչյուր ուժի իրավունքն է Սահմանադրության շրջանակներում տեղ գտնել քաղաքական դաշտում:
«Այսօրվանից Հայաստանում սկսվում է մեծ արշավ, մեծ պատերազմ, մի կողմից` փողի, միյուս կողմից՝ քաղաքական մտքի և արդարության միջև: Սա է լինելու առաջիկա ընտրությունների գլխավոր ինտրիգը: Փողը և արդարությունը պատերազմելու են: Սա իրականում, եթե ուզում եք, լինելու է ընտրություն մամոնայի և Աստծո միջև: Արդարանալու իրավունք ոչ ոք չունի, թե՝ միևնույնն է՝ վերցնենք, կամ չվերցնենք ընտրակաշառքը, իրենց ուզած արդյունքներ են ստանալու: Ո՛չ»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Ենթադրենք տանը հրդեհ է բռնկվել, առաջինն ի՞նչ կանեք։ Ջուր կլցնե՞ք, թե՞ երկու օր կսպասեք ու երբ տունը այրվի, վերջանա, գանգատվեք, որ քնելու տեղ չկա»,- ասաց Ջոն Հարդին Յանգը։ Փորձագետի համոզմամբ, ԶԼՄ-ների դերը վճռական է ցանկացած ժողովրդավարությունում, քանի որ ԶԼՄ-ն գործընթացը «հսկող շունն է»։
Հարավային Օսիան Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հնարավոր հարցը հետաձգվել է նախագահական ընտրություններից հետո, որոնք կայանալու են 2017թ. ապրիլին, հայտարարել է Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Լեոնիդ Տիբիլովը։ Այս մասին հայտնում է TASS-ը։
«Սահմանադրական դատարան մեր դիմումի ստորագրությունները չեն ավելանում, 19 ստորագրություն է հավաքված: Չեմ կարծում, որ պետք է սպասել, որ ստորագրությունները կավելանան: Ակնհայտ է ազդեցիկ ուժերի թափանցումն այս գործընթացի մեջ: Փաստորեն, ամեն ինչ արվեց, որ պատշաճ քանակով ստորագրություններ չհավաքվեն: Բնական է, որ սրա հետևում կանգնած է իշխանությունը»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր փետրվարի 9-ի երեկոյան ոչնչացվել է ղարաբաղյան զինված ուժերին պատկանող տրանսպորտային միջոց՝ իր անձնակազմով:
«Այո, դա պաշտոնական է: Վերջապես ես կատարեցի ամբողջ կյանքիս երազանքը. պետք է աշխատեմ մաքուր և թափանցիկ ՖԻՖԱ-ում, կողք կողքի այնպիսի մարդկանց հետ, ովքեր անկեղծ սիրում են ֆուտբոլը: Շնորհակալություն բոլորին, ովքեր ոգեշնչել են ինձ այդ նոր մարտահրավերի համար»,- հաղորդել է Մարադոնան Ֆեյսբուքում:
«Ընտրություններն իրականում ավելի մեծ մեծամասնական դարձվեցին և, եթե այս կրիմինալով, օլիգարխներով խառը ԱԺ ունենանք, երկիրն ավելի ծանր վիճակում կհայտնվի»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ ասաց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
Ադրբեջանական haqqin.az պորտալը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ փետրվարի 9-ին «ձնահյուսքի հետևանքով» մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող Ուլվի Ահմեդ օղլու Ռուսթամովը։
Փետրվարի 9-ին, ժամը 11.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1958 թ. ծնված Թամարա Գ.-ն, 1989 թ. ծնված Երեմ Պ.-ն, 1995 թ. ծնված Մարատ Պ.-ն:
Համապատասխան փաստաթղթերը օրենքով սահմանված կարգով կներկայացվի պետական գրանցման մարմնին:
Թե ինչ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել, իրավապահ մարմինները պարզում են: