Արծվիկ Մինասյանն ակտիվորեն մասնակցելու է ընտրություններին

«Դաշնակցությունն այս պահի դրությամբ գոնե չունի այլ որոշում, քան միայնակ մասնակցել ընտրությանը՝ որպես առանձին միավոր, ինչպես գրեթե միշտ եղել է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ որպես ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ՝ իր պատրաստակամությունն ու վճռականությունն է հայտնել, կա նաև որոշումը, որ ակտիվորեն մասնակցելու է ընտրություններին։ «Ավելին, ոչ միայն համամասնական ցանկի, առաջին հերթին՝ ռեյտինգային ցանկերով եմ առաջադրվելու Արմավիրի մարզում։ Որպես պատասխանատու կուսակցական, որպես անձ, ով զբաղեցնում է նախարարի պաշտոնը կուսակցության և հանրապետության նախագահի որոշումներով, պետք է իմ բոլոր ներուժը ներդնեմ, որպեսզի իմ կուսակցությունը՝ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, կարողանա շարունակել այն ծրագրերը, որ սկսել է»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Անդրադառնալով ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև ստորագրված համագործակցության հուշագրին՝ Արծվիկ Մինասյանն ասաց, որ ժամանակին էլ բարձրաձայնվել է, որ համագործակցության հուշագիրը կարճաժամկետ չէ, եթե ընտրությունների արդյունքում հաջողություն արձանագրվի, կշարունակեն համագործակցությունը՝ ծրագրերի իրագործման շուրջ. «Այդ ծրագրերը միտված են երկրում հիմնարար փոփոխություններ իրականացնելուն»։

Տեսանյութեր

Լրահոս