«Եթե այս կրիմինալով, օլիգարխներով խառը ԱԺ ունենանք, երկիրն ավելի ծանր վիճակում կհայտնվի». Մհեր Շահգելդյան

«Ընտրություններն իրականում ավելի մեծ մեծամասնական դարձվեցին և, եթե այս կրիմինալով, օլիգարխներով խառը ԱԺ ունենանք, երկիրն ավելի ծանր վիճակում կհայտնվի»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ ասաց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

Նա նշեց, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը միայնակ է գնալու ընտրությունների, քանի որ ՀՀ պատմության 25 անկախ տարիները ցույց են տալիս, որ դաշինքներն ընտրություններից հետո ապակենտրոնացման մեջ են հայտնվում: Ըստ նրա` ՀՀ զարգացման կարևորագույն խնդիրը քաղաքական ինստիտուտների ձևավորվումն է. «Ժողովուրդն է որոշում` ում կտա իր ձայնը: Մեր խնդիրն է այդ ձայնը տեղ հասցնել և անցկացնել մաքուր ընտրություններ»:

Անդրադառնալով ՀՎԿ անդամների իրական քանակի խնդրին` Մ.Շահգելդյանը նշեց, թե ՕԵԿ-ը որքան անդամներ ունեցել է, իրենք ստացել են իրենց անդամների ձայներին համապատասխան և ավելի քվեներ. «ՏԻՄ ընտրությունների ժամանակ մենք ավելի ձայն ենք հավաքել, քան անդամ ունենք: Մեր դեպքում թվերը կան, դրված են»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728