
«Պետք է աշխատեմ մաքուր և թափանցիկ ՖԻՖԱ-ում». Դիեգո Մարադոնա

Ավելացավ ևս մեկը, ով կողմ է աշխարհի առաջնության մասնակիցների թիվը 48-ի հասցնելուն:
«Այո, դա պաշտոնական է: Վերջապես ես կատարեցի ամբողջ կյանքիս երազանքը. պետք է աշխատեմ մաքուր և թափանցիկ ՖԻՖԱ-ում, կողք կողքի այնպիսի մարդկանց հետ, ովքեր անկեղծ սիրում են ֆուտբոլը: Շնորհակալություն բոլորին, ովքեր ոգեշնչել են ինձ այդ նոր մարտահրավերի համար»,- հաղորդել է Մարադոնան Ֆեյսբուքում:
Ավելի վաղ Մարադոնան աջակցել էր ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի նախաձեռնությանը՝ կապված Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը մինչև 48-ի հասցնելու հետ:
Դիեգո Արմանդոն բազմիցս քննադատել էր ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բալտերին, ով կոռուպցիոն սկանդալից հետո 2016 թվականի փետրվարին հեռացավ ՖԻՖԱ-ից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը