«Սա երկու բռնապետերի միջև տեղի ունեցած հանցավոր համաձայնություն է: Իրավական որևէ փորձաքննության այս արտահանձնումը չի կարող դիմանալ, որևէ դատական համակարգով այս ամենը չի անցել: Սա պետք է դուրս բերվի անձի կոնտեքստից: Իրենք էլ հասկանում են, որ ինչքան երկարի, այս ձնագունդը կմեծանա և կփորձեն հանձնել Լապշինին Ռուսաստանին կամ Իսրայելին` ցույց տալով, թե ինչքան մարդասեր են»,- ասաց Ա.Ռուստամյանը:
«Տպագրվելու է 13 տեսակի քվեաթերթիկ, որի մի կողմում նշվելու է կուսակցության անվանումը, համարը, կուսակցության համապետական ցուցակի թեկնածուների անունները, իսկ հակառակ կողմում տարածքային ցուցակում ընդգրկված թեկնածուների անունները»։
«Իհարկե, կան ցանկում նաև մարդիկ, որոնք դաշնակցական չեն, անկուսակցական են, որովհետև Դաշնակցությունը միայն իր ուժերի վրա չի կենտրոնանում, այն պետք է ավելի շատ համակիրներ ունենա, քան անդամներ: Մենք բազմապատիկ անգամ ավելի համակիր ենք ունեցել, քան մեր անդամներն են»,- ասաց Ա.Ռուստամյանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանից այն բանից հետո, երբ ռուսական ավիացիան, Սիրիայում մարտական գործողություն կատարելիս, սխալմամբ հարված է հասցրել թուրք զինծառայողներին՝ սպանելով 3 և վիրավորելով 11 զինծառայողի, հայտնում է Press TV-ն՝ հղում անելով թուրքական զինված ուժերի հայտարարությանը:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ ռուսական RIA Novosti գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ «Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը Մոսկվայի և Երևանի գործն է, սակայն Բաքուն դա հաշվի է առնում»:
Գերմանիայի նախագահ Իոահիմ Գաուկը Ռիգա այցի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է պայքարեն «Ռուսաստանի ծավալած ապատեղեկատվական արշավի դեմ», ուշադրություն հատկացնեն մարդկանց կյանքի որակի լավացմանն ու ձգտեն ուժեղ ու միասնական Եվրամիության։
«Իմ հրաշալի, երկարամյա լավ ընկերը բռնեց հավերժի ճամփան: Հանգչի’ր խաղաղությամբ, ազնիվ, պարկեշտ, ընկերասեր ու լավ Մարդ Արթուր Սարուխանյան», -գրել է նա։
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը ուսումնասիրում է, թե ինչ կերպ են ԶԼՄ-ներում հայտնվում մանրամասներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և օտարերկրյա ղեկավարների հեռախոսազրույցների վերաբերյալ, գրում է The Hill-ը։
Փետրվարի 10-ի դրությամբ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների և դաշինքների ընտրացուցակներ Կենտրոնական ընտրական հանձնաժողով չեն ներկայացվել։ Այսօր մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Արգելանքը չի տարածվում այդ երկրներից մինչև 2017 թվականի փետրվարի 9-ը արտահանված (դուրս բերված) նշված ապրանքների վրա:
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակիցը, որը չի ցանկացել ներկայանալ, հայտնել է, որ Ռուսաստանը փախստականների անվան տակ չեչենների է ուղարկել Եվրոպա՝ կեղծ փաստաթղթերով՝ նպատակ ունենալով արտերկրում ստեղծել գործակալների ցանց, գրում է գերմանական DW պարբերականը։
Արցախում հունվարի 16-ին կրտսեր սերժանտի կողմից վիրավորված ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ Բալթյան երկրները ՆԱՏՕ-ից և ԱՄՆ-ից կպահանջեն անվտանգության հավելյալ միջոցառումներ՝ կապված ռուսական լայնամասշտաբ զորավարժությունների հետ, որոնք մեկնարկում են սեպտեմբերին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Տասը տարի մարման ժամկետով պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB1029A250 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ է տեղի ունեցել փետրվարի 9-ին:
Նա խոստացել է, որ եթե ընտրություններում առաջին տեղը զբաղեցնի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ականների մեջ՝ 50 հազար դոլար գումար կտա բոլոր շտաբներին, եթե երկրորդ տեղ՝ 40 հազար դոլար, իսկ երրորդ տեղի դեպքում՝ 30 հազար դոլար։ Ասում են՝ ամենամեծ գումարները առայժմ հենց Ալեքսանյանն է խոստանում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում մեկնաբանել է Սան Ֆրանցիսկոյի Վերաքննիչ դատարանի կողմից իր միգրացիոն քաղաքականության խստացման մասին հրամանի արգելքը։
Ռուսաստանը կշարունակի քայլեր ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների մերձեցման համար՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով, TASS-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը։
Կարեն եւ Միքայել Վարդանյանները թեեւ մի կողմից բարեգործություն են անում` իրենց իմիջը «ռեստավրացիա» անելու համար, մյուս կողմից էլ նրանց գործունեության արդյունքում այս ընկերության աշխատակիցների մոտ լուռ դգոհություն է հասունանում:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, երկար որոնումից հետո ԲՀԿ-ում որոշվել է նաեւ երկրորդ քառյակի «գենդերը»:
Փետրվարի 10-ին, ժամը 06:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դ. Վարուժան փողոցում՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնի մոտակայքում, այրվում է տուն:
Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունից տեղեկացնում են, որ կուսակցության ներսում շարունակվում են ակտիվ քննարկումները առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցի շուրջ:
ԱՄՆ-ի 9-րդ օկրուգի Վերաքննիչ դատարանը պաշտպանել է երկիր առավելապես մուսուլմանական բնակչությամբ յոթ պետությունների քաղաքացիների մուտքը մերժելու վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի իրագործման արգելքը: Այս մասին հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Ըստ նախնական պայմանավորվածությունների՝ ԱԺ պարգամավոր Հարություն (Կարամելի Հարութ) Ղարագյոզյանը, Կարո Կարապետյանը (Յուվեցի), ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Աբրահամյանը (Բռլյանտ)՝ Արա Աբրահամյանի եղբայրը առաջադրվել էին ռեյտինգային ընտրակարգով «Ծառուկյան» դաշինքից։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում անդրադարձ է կատարել Իրանի դերակատարմանը, հայտնում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը։
Փետրվարի 10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշտարակի, Արթիկի, Աշոցքի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի և Տավուշի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Նախորդ շաբաթ պաշտոնանկ արվեց Էրեբունու թաղապետը՝ Արմեն Հարությունյանը, ով Մհեր Սեդրակյանի քրոջ փեսան է։ Նշանակվեց Էրեբունու հեղինակությունների հետ սերտորեն կապված, Անդրանիկ Մարգարյանի սանիկի՝ «Պիստ Արմենի» մտերիմներից մեկը՝ Դավիթ Գրիգորյանը, ով այս ընտրություններում պետք է գլուխ բերի ՀՀԿ-ին ձայներ բերելու գործընթացը։
Նախընտրական շրջանում կրքերը գնալով թեժանում են: Մասնավորապես, Ավան վարչական շրջանում ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանն իր շտաբը բացել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի շտաբի դիմաց։
ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իր ստորաբաժանումներով հանդերձ դարձել է Հայաստանի ամենակոռումպացված կառույցներից մեկը. նման եզրակացության կարելի է գալ` նկատի ունենալով փաստը, որ վերջին երկու ամսվա ընթացքում այս նախարարության ենթակայության տակ գործող հիմնարկություններում կոռուպցիոն գործարքների հետ կապված երրորդ քրեական գործն է հարուցվում:
Փետրվարի 9-ին և լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանաման ռեժիմի խախտումների աճ: