«Գագիկ Ծառուկյանը եղել է և մնում է իմ ընկերը». Վահրամ Բաղդասարյան

«Գագիկ Ծառուկյանը եղել է և մնում է իմ ընկերը: Ձեր նշած քաղաքական գործիչը քաղաքականության մեջ Գագիկ Ծառուկյան է»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմաբկցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք թույլատրվե՞լ է Գ. Ծառուկյանին նորից մականունով կոչել:

Հարցին` Գ. Ծառուկյանը շարունակո՞ւմ է չարիք լինել, Վ.Բաղդասարյանը պատասխանեց, որ գնահատականը տրվում է երևույթներին և, եթե պատմական էքսկուրս կատարենք, այն ժամանակ և այս ժամանակ նրա հանդես գալը լիովին տարբեր է` հեղափոխական կոչերին փոխարինել են ընտրական գործընթացները:

Ըստ նրա` Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն որևէ մեկին չի հեռացնում քաղաքականությունից, տալիս է ընդամենը գնահատականներ, իսկ այն, ինչ կատարվում է քաղաքական դաշտում, իրենց խնդիրն է:

«Ես դեռ չեմ տեսել` քաղաքական դաշտում ԲՀԿ-ն հայտ ներկայացրե՞լ է»,- հարցադրում արեց Բաղդասարյանը` հավելելով, որ այժմ նրանք իրենց սահմանադրական իրավունքն են իրացնում, սակայն եթե ընտրություններից հետո, եթե կգնան այլ ուղղությամբ, ՀՀԿ-ն կտա իր գնահատականները: Նրա խոսքով` յուրաքանչյուր ուժի իրավունքն է Սահմանադրության շրջանակներում տեղ գտնել քաղաքական դաշտում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս