Կամավորականների 110 հոգանոց առաջին ջոկատը Լոռու մարզից Արցախ մեկնեց դեռ ապրիլի 3-ին: Արցախ մեկնած լոռեցիներն զբաղեցրել են Թալիշի եւ Մատաղիսի առաջնային գծի դիրքերը, միմյանց ոգեւորելով՝ կռվել կողք-կողքի զինվորի հետ:
Ապրիլյան պատերազմի ընթացքում Թալիշում ծանր վիրավորում ստացած Արման Լազգիյանի եւ Ռուբեն Առաքելյանի հարազատները հանգանակություն են սկսել` երիտասարդների բուժումը Գերմանիայում կազմակերպելու նպատակով: Ծնողները որոշել են այլեւս հույսեր չկապել կառավարության հետ, թե նա պետբյուջեից հոգալու է իրենց երեխաներին տեղափոխելու ծախսերը:
Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամներ 66 կգ քաշային Ֆերդինանտ Կարապետյանը և 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը անհաջող մասնակցեցին Ալմաթիի Գրան պրիին:
Մայիսի 13-ին, ժամը 16.17-ին տեղեկություն է ստացվել, որ Ամասիա-Ցողամարգ ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ Ամասիայի ձորում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տեղի ունեցածը նկարահանել են շարժակազմի տեսախցիկները: Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է մեքենավարը վազում վագոններով՝ ուղեւորներին հրահանգներ տալով: Տեսախցիկը նաեւ նկարահանել է բեռնատար ավտոմեքենայի հետ գնացքի բախվելու պահը:
РБК թերթի գլխավոր խմբագիր Մաքսիմ Սոլյուսը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նրա հեռացման մասին հայտարարությունից հետո հոլդինգից հեռանալու մասին են հայտարարել РБК-ի գլխավոր խմբագիրներ Ռոման Բոդանինն ու Ելիզավետա Օսետինսկայան, հայտնում է Meduza-ն:
Մայիսի 13-ին, ժամը 21.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 27 դպրոցից մոտ 500 մ հեռավորության վրա գտնվող ձորում կախված դի է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հեծանվավազքի խճուղու Հայաստանի առաջնության մրցումային երկրորդ օրը մարզիկները մրցեցին 119 կմ խմբակային մրցավազքում:
Հռոմեական «Մասթերսի» 1/8 եզրափակչի խաղը շվեյցարացու համար ավարտվեց 2 սեթում:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 1993թ. ծնված երիտասարդին՝ 1960թ. ծնված կնոջ սպանության համար։
Կցանկանամ, որ հաղթի Ադրբեջանը, որպեսզի ծախսի տակ ընկնի: Նախորդ անգամ նրանք 20 միլիոն եվրո են նախատեսել այդ մրցույթն իրենց երկրում անցկացնելու համար, թող հիմա էլ մեծ գումարներ ծախսեն, քանի որ նրանց գումարները մեր դեմ օգտագործվող նույն զենքն են:
«Սերժ Սարգսյանի դիտարկումները նպատակներ են, որոնց հասնողը պետք է լինի ԱԳ նախարարությունը, ի՞նչ է անում, չի անում, չեմ կարող ասել: Փաստն այն է, եթե անում են, լավ չեն անում, քանի որ արդյունքները տեսանելի չեն, եթե չեն անում, պետք է բացատրություն տան, թե ինչու չեն անում»:
ՀՀ առողջապահության նախարարությունում քննարկվեց օրեր առաջ մահացած 35-ամյա հղի կնոջ մահվան դեպքը, որին մասնակցում էին հղիությունը վարած և բուժօգնություն ցուցաբերած բոլոր բժշկական հաստատությունների ներկայացուցիչները:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին նկատողություն է արել անփույթ արտաքին տեսքի համար: Մինչ խորհրդակցությունն սկսելը Պուտինը նրան հորդորել է ուղղել վատ կապված փողկապը:
Երևանի Կարապետյան փողոցում այսօր՝ մայիսի 13-ին, վաղ առավոտյան Շողիկ և Շավարշ Արմենակյաններին սպանելու մեջ կասկածվող երիտասարդին քիչ առաջ հայտնաբերել են կախված վիճակում:
Որ իմացա ստեղծված իրավիճակի մասին, որոշեցի, որ պետք է գնամ ու գնացի: Ամսի 3-ն էր, որ այստեղից գնացինք: Մի 10-15 օր մնացինք Ստեփանակերտում, որպես ռեզերվ: Հետո գնացինք սահման՝ «Եղնիկներ»:
Ընտանիքում ճգնաժամի գլխավոր պատճառն այն է, որ Քանյեն մշտապես ճնշում է գործադրում կնոջ վրա և պատրաստ չէ փոխզիջման գնալ և ընդունել ուրիշի տեսակետը:
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան մեկնարկային տուրի պարտիաները:
Hetq.am-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը Facebook-ի իր էջում քիչ առաջ կատաևել է հետևյալ գրառումը:
Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հաղորդել է 24-ամյա կոլումբիացու գործակալներին, որ ֆուտբոլիստը չի վաճառվում:
Երևանի Բաղյան փողոցում կատարված կողոպուտը բացահայտվեց:
Վրացի հայտնի օպերային երգիչ, բարերար և հասարակական գործիչ Պաատա Բուրչուլաձեն հայտարարել է «Պետություն ժողովրդի համար» քաղաքական կուսակցության ստեղծման մասին, որը մասնակցելու է Վրաստանում հոկտեմբերին կայանալիք խորհրդարական ընտրություններին, տեղեկացնում է commonspace.eu-ն:
«Տաշիր» ընկերությունների խումբը հայտարարում է Երևանում Tashir Street Shopping Gallery առևտրի կենտրոնի բացման մասին: 12.000 քմ ընդհանուր մակերեսով համալիրը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ Երևանի կենտրոնում հետիոտնի համար նախատեսված գլխավոր պողոտայի ստորգետնյա հատվածում:
Ցանկացած հայտարարություն ապացուցվում է իրականացվող գործողություններով, եթե չլինեն քայլեր` կլինեն համապատասխան գնահատականներ: Այս կարծիքին է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը, ով այսօրվա ասուլիսի ժամանակ խոսելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարության մասին՝ նշեց, որ դրան պետք է հաջորդեն քայլեր:
Մայիսի 13-ին, ժամը 4:25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց զանգած քաղաքացին հայտնում է, թե Դոդոխյան փողոցի 24 տնից վիճաբանության ձայներ են լսվում:
Մայիսի 13-ին` ժամը 17:00-ից սկսած, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը սկսել է տարբեր տրամաչափի ականանետերից արկակոծման ենթարկել ՊԲ մարտական հենակետերը:
«Գերմանիայի ութակի չեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» երկար ժամանակով ձեռք է բերել ֆուտբոլային ամենամեծ տաղանդներից մեկին՝ Ուսման Դեմբելեին:
Իրավապահ մարմինների տեղեկատվության համաձայն՝ գողությունը կատարվել է մայիսի 1-ին: Ոստիկանությունում նշել են, որ 1 տոննա քաշով եւ 150 սանտիմետր երկարությամբ հրանոթը թանգարանի տարածքում էր գտնվում 1947 թվականից:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հիմնավորվել է, որ քրեական դատավարության մասնակից Հայկ Վ.-ն, ծանր հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վ. Հովհաննիսյանին, կատարել է սուտ մատնություն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Շավարշ և Շողիկ Արմենակյանների սպանության դեպքի առթիվ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։