Բաժիններ՝

Լեհաստանում մեքենավարը, վտանգելով կյանքը, փրկել է գնացքի ուղևորներին

Լեհաստանում մեքենավարը, երկաթգծի վրա բեռնատար տեսնելով եւ հասկանալով, որ չի հաջողվելու խուսափել բախումից, դուրս է նետվել խցիկից, որպեսզի զգուշացնի վագոններում գտնվող մարդկանց: Նա վազքով անցել է գնացքակազմով եւ գոռացել, որ մարդիկ անհապաղ պառկեն հատակին եւ դեմքները շրջեն պատուհաններից: Վախեցած մարդիկ կատարել են նրա հրահանգները, տեղեկացնում է Life-ը:

Մեքենավարի գործողություններն օգնել են խուսափել զոհերից և տուժածների ծանր վնասվածքներից: Այդ պահին գնացքն ընթանում էր ժամում մոտավորապես 60 կիլոմետր արագությամբ:

Տեղի ունեցածը նկարահանել են շարժակազմի տեսախցիկները: Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է մեքենավարը վազում վագոններով՝ ուղեւորներին հրահանգներ տալով: Տեսախցիկը նաեւ նկարահանել է բեռնատար ավտոմեքենայի հետ գնացքի բախվելու պահը:

https://www.youtube.com/watch?v=Bt3RO0uZFTM

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս