Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեստը պատրաստվում են ամուսնալուծվել

Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեստի ամուսնության պատմությունը մոտենում է ավարտին: Նախօրեին արևմտյան մի շարք ԶԼՄ-ներ հաղորդեցին աստղային զույգը հավանական ամուսնալուծության մասին: Վկայակոչելով աղբյուրները, ԶԼՄ-ները հաղորդում են, որ Քիմն արդեն մի քանի հանդիպում է ունեցել իր փաստաբանների հետ՝ գործընթացի մանրամասները քննարկելու նպատակով:qim qardashyan (2)

Ընտանիքում ճգնաժամի գլխավոր պատճառն այն է, որ Քանյեն մշտապես ճնշում է գործադրում կնոջ վրա և պատրաստ չէ փոխզիջման գնալ և ընդունել ուրիշի տեսակետը:

Ամուսինները սիրում եմ միմյանց, բայց նրանց ամուսնությունը հաշվարկային է և չէր կարող տևական բնույթ կրել, այս մասին հաղորդել է հայտնի լրագրող Յան Հալպերինը: Իրավիճակը բարդանում է նրանով, որ ռեփերը ֆինանսական դժվարություններ ունի, քանի որ փորձում է շռայլ նվերների միջոցով սիրաշահել կնոջը, ինչը դուր չի գալիս Քիմին: qim qardashyan (3)

Հարաբերությունների բարդացմանը նպաստել է նաև Քանյեի ֆլիրտը հայտնի մոդել Էմիլի Ռատայկովսկիի հետ: Վերջերս տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ ռեփերը աչքը չի կտրել երիտասարդ մոդելից, մինչդեռ Քիմը նրա կողքին է եղել և շատ դժգոհ տեսք է ունեցել:

Քիմի և Քանյեի ներկայացուցիչներն այս խոսակցությունների վերաբերյալ մեկնաբանություններ առայժմ չեն տալիս: qim qardashyan (4)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս