Ամասիա-Ցողամարգ ճանապարհահատվածին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց. կա տուժած
Մայիսի 13-ին, ժամը 16.17-ին տեղեկություն է ստացվել, որ Ամասիա-Ցողամարգ ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ Ամասիայի ձորում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-32 ավտոճանապարհի Ամասիա-Ցողամարգ հատվածի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի 47 SL 475 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1962 թ. ծնված Շ. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 5 մ գլորվելով՝ հայտնվել ճանապարհի ոլորաններին:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: