Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 1-5-ը` կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
ԱՄՆ-ի մարտական կորուստները, սկսած 2001 թվականի սեպտեմբերի 11-ից՝ Նյու Յորքում Առեւտրի համաշխարհային կենտրոնի վրա ահաբեկչական գրոհի օրվանից, կազմել են ավելի քան 5 հազար մարդ:
Մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը Ադրբեջանը միջազգային եւ այլ ֆինանսավարկային կազմակերպությունների հետ 10,3 մլրդ ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրեր է ստորագրել: Այդ պայմանագրերի հիման վրա օգտագործված վարկերի գծով Ադրբեջանի արտաքին պետական պարտքը կազմել է 6,9 մլրդ ԱՄՆ դոլար:
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության հայտարարությունը՝ Ազգային դիմադրության կոմիտե ձևավորելու նպատակով Ժիրայր Սէֆիլյանին բանակցություններ վարելու լիազորություններ տալու վերաբերյալ:
«Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևի նախագծի քննարկումները նախատեսվում է սկսել հունիսի 2-ին՝ տեղի ժամանակով 11:10-ից: Այս մասին հաղորդում է Բունդեսթագի պաշտոնական կայքը:
Նա անդրադարձել է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հայտարարություններին, թե «հրահանգի դեպքում խոստանում եմ չայ խմել Բաքվում»՝ ասելով, թե անհարմար է գեներալի համազգեստով նման անլուրջ հայտարարություններ անել:
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 31-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Սերգեյ Սերգեյի Դավթյանը պարգեւատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով։
Հայ ֆուտբոլիստը մտադիր է մինչև պայմանագրի ավարտը մնալ գերմանական ակումբում (2017թ. ամառ) և միայն դրանից հետո որոշում կայացնել իր ապագայի վերավերյալ: Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում են լոնդոնյան «Արսենալը» և «Չելսին», ինչպես նաև Թուրինի «Յուվենթուսը»:
Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանի հյուսիսարեւելյան ծովափի մոտ: Դրա մագնիտուդը, ըստ կղզու կենտրոնական օդերեւութաբանական վարչության գնահատումների՝ կազմել է 7,2 բալ:
Հնդկաստանի Մահարաշտրայի նահանգի Փուլգաոն քաղաքի զինապահեստում բռնկած հրդեհի զոհ ենդարձել երկրի զինված ուժերի առնվազն 17 զինծառայողներ, ներառյալ երկու սպաներ: Այդ մասին հայտնել են Հնդկաստանի զանգվածային լրատվամիջոցները:
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հայտարարել է, թե «ըստ երևույթին Նժդեհի արձանի նմանությունը Պետրոս Առաջինին պայմանավորված է նրանով, որ քանդակագործը սովորել է Սանկտ Պետերբուրգում։
Ինչպես նշել է Կրեմլի մամուլի ծառայությունը, բանակցությունների արդյունքում նախատեսվում է մի շարք փաստաթղթեր ընդունել ԵԱՏՄ-ի գործառման գործնական ասպեկտների վերաբերյալ:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները մայիսի 25-ին այցելել են հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանին:
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացան 4-րդ տուրի պարտիաները:
Մայիսի 30-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկի մոտից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ին, որը թիվ 37 երթուղու ավտոբուսում 1960 թ. ծնված Վարդան Ս.-ի գրպանից գողացել էր դրամապանակը:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ արդեն տևական ժամանակ է՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության «խոշորի» ներկայացուցիչները ստուգումներ են իրականցնում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանի «ՍԱՍ գրուպ» ընկերությունում:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միաձայն որոշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի նոր սակագները:
Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումից առաջ թուրքական կողմը շարունակում է քայլեր ձեռնարկել` բանաձևի ընդունումը կանխելու նպատակով:
«Ղազախստանը մեր մերձավոր գործընկերն է ու ամենահուսալի դաշնակիցը: Մենք շատ լավ տնտեսական հարաբերություններ ունենք»,- Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է Պուտինը:
Գրավատան տնօրեն Արտակ Գալստյանին, որն, ըստ իրավապահների, կասկածվում է իր տնօրինության տակ գտնվող կայքերի միջոցով՝ «analitik.am», «crimenews.am», «armcrimenews.com», շորթում կատարելու մեջ, կալանավորել են, իսկ նրա փաստաբանը՝ Սուսաննա Սարգսյանը, բողոքարկել է կալանքի որոշումը։ … Մեր տեղեկություններով, Կարեն Բաբակեխյանի հաղորդման մեջ նշված է, որ Արտակ Գալստյանը փորձել է իրենից 6 հազար դոլար շորթել։ Կարեն Բաբակեխյանը հրաժարվեց շփվել մեզ հետ:
1987 թվականից ամեն տարի մայիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ծխելու դեմ պայքարի համաշխարհային օր։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է այն որպես «Առանց ծխախոտի» օր:
Մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը շարունակել է մնալ հանգիստ:
Լիոնի (Ֆրանսիայի կենտրոնական մաս) արվարձանում գտնվող «Պարկ Օլիմպիկ» մարզադաշտում մայիսի30-ի երեկոյան տեղի են ունեցել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ ահաբեկիչների գործողությունների կանխման լայնընդգրկուն վարժանքներ:
Ժամը 06:20-ի սահմաններում Դավիթաշեն 3-րդ թաղամասի բնակիչ, 21-ամյա Ռազմիկ Ասատրյանը Փարաքար գյուղում՝ Երևանյան խճուղու թիվ 28 տան դիմաց իր վարած Վազ 2106 մակնիշի 34 OQ 940 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Մինսկի համաձայնությունների իրագործման ճանապարհին առաջընթացի դեպքում հարկ է մտածել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների՝ փուլ առ փուլ հանելու մասին, ընդսմին ոչ ոք շահագրգռված չէ Մոսկվային «ծնկի բերելու» հարցում:
Եվրամիության ղեկավարները, արագ ու լիակատար ինտեգրացման գաղափարով տարված, չեն նկատել, որ Եվրոպայի սովորական քաղաքացիները համամիտ չեն այդ եվրախանդավառությանը:
168.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ ձերբակալությունները տեղի են ունեցել երկու տարբեր քրեական գործերի շրջանակներում:
ԱՄՆ-ի նախագահի պահպանության համար պատասխանատու Գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են մի մարդու, որը, ենթադրաբար, կասկածելի փաթեթ Է նետել Վաշինգտոնում Սպիտակ տան ցանկապատի վրայով:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթենյահուն ԱՄՆ-ից կոնգրեսականների մի պատվիրակության ընդունելության ժամանակ հայտարարել է, որ իրենք շատ մոտ են Թուրքիայի հետ հաշտեցմանը:
Մայիսի 30-ին, ժամը 20.20-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղի 3 բնակիչ ս.թ. մայիսի 29-ին ժամը 09.00-ի սահմաններում մեկնել են դեպի Խուստուփի լեռ (բոխի հավաքելու), եղանակային պայմաների վատթարացման պատճառով (մառախուղ, տեղումներ) մոլորվել են և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: