Բաժիններ՝

Սպիտակ տան պահպանության ծառայությունը ձերբակալել է ցանկապատի վրայով փաթեթ նետած կնոջը

ԱՄՆ-ի նախագահի պահպանության համար պատասխանատու Գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են մի մարդու, որը, ենթադրաբար, կասկածելի փաթեթ Է նետել Վաշինգտոնում Սպիտակ տան ցանկապատի վրայով:

Այս մասին հայտնել Է WTOP ռադիոկայանը: Ըստ Associated Press-ի տեղեկատվության՝ ձերբակալվել Է մի կին: Կասկածելի փաթեթը, որի պատճառով փակվել Է Բարաք Օբամայի նստավայրի հյուսիսային մասի մուտքը, ուսումնասիրում են սակրավորները: Նախնական տվյալներով՝ դրա մեջ եղել են թղթեր: Պատահարի վայր են ժամանել
ոստիկանությունը եւ փրկարարական ծառայությունները:

Նախագահ Բարաք Օբաման ինքն արտակարգ պատահարի պահին եղել Է Սպիտակ տանը: Երեւանի ժամանակով ժամը 23:40-ի դրությամբ
նստավայրի շրջափակումը հանված Էր, հաղորդել Է Reuters-ը:

Լուսանկարը` EPA

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս