![](/banners/BeFunky-design.jpg)
Ավտովթար Փարաքար գյուղում. հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/6bb43b88e5ce07c9e1134a0eaf930ac1.jpg)
Այսօր՝ մայիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:20-ի սահմաններում Դավիթաշեն 3-րդ թաղամասի բնակիչ, 21-ամյա Ռազմիկ Ասատրյանը Փարաքար գյուղում՝ Երևանյան խճուղու թիվ 28 տան դիմաց իր վարած Վազ 2106 մակնիշի 34 OQ 940 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ. Ասատրյանն ու ուղևոր՝ Դավիթաշեն 3-րդ թաղամասի բնակիչ, 46-ամյա Ռուդիկ Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը հայր ու որդի են:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: