«ԵՏՄ-ում փոխգործակցությունը մոգական միջոցներ չի տա». Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունում փոխգործակցությունը մոգական միջոցներ չի տա ընթացիկ դժվարությունները հաղթահարելու գործում, սակայն օգնում է լուծել խնդրահարույց հարցերը:
«Ղազախստանը մեր մերձավոր գործընկերն է ու ամենահուսալի դաշնակիցը: Մենք շատ լավ տնտեսական հարաբերություններ ունենք»,- Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է Պուտինը:
«Իհարկե, այստեղ մենք մոգական ոչ մի միջոց չենք ակնկալում մեր փոխգործակցությունից, բայց, անկասկած, դա կօգնի մեզ հաղթահարել ընթացիկ դժվարությունները»,- ըստ ՌԻԱ Նովոստիի ասել է Պուտինը: