Բաժիններ՝

Ֆրանսիայում ահաբեկչության կանխման վարժանքներ են կայացել Եվրո-2016-ն անցկացնելիս

Լիոնի (Ֆրանսիայի կենտրոնական մաս) արվարձանում գտնվող «Պարկ Օլիմպիկ» մարզադաշտում մայիսի30-ի երեկոյան տեղի են ունեցել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ ահաբեկիչների գործողությունների կանխման լայնընդգրկուն
վարժանքներ:

Այս մասին  հայտնել են մարզադաշտի տնօրինությունը եւ Ռոնի տարածաշրջանի
անվտանգության վարչությունը: Սցենարի համաձայն՝ Ուկրաինայի եւ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների մրցախաղից առաջ երկու մահապարտ ահաբեկիչներ իրենց
պայթեցնում են մարզադաշտի հյուսիսային մուտքի մոտ:

Le Monde թերթի տվյալներով՝ վարժանքներին մասնակցել Է մի քանի հարյուր մարդ, ներառյալ Լիոնի եւ դրա մերձակա քաղաքների քաղաքապետարանների աշխատողներ, ՈՒԵՖԱ-ի, Ֆրանսիայի երկաթուղիների ընկերության, Լիոնի օդանավակայանի աշխատակիցներ:

France info ռադիոկայանը, ամփոփելով վարժանքների առաջին արդյունքներն, ընդգծել Է, որ դրանք «թույլ տվեցին ստուգել անվտանգության
ապահովման բոլոր մեխանիզմների աշխատանքը եւ բոլոր ուժերի ու գերատեսչությունների գործողությունների համակարգումը»:

Եվրո-2016-ը Ֆրանսիայում տեղի կունենա հունիսի 10-ից մինչեւ հուլիսի 10-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։