
Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ

Ինչպես հաղորդում է Bundesliga Spotlight-ը, Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ:
Հայ ֆուտբոլիստը մտադիր է մինչև պայմանագրի ավարտը մնալ գերմանական ակումբում (2017թ. ամառ) և միայն դրանից հետո որոշում կայացնել իր ապագայի վերավերյալ: Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում են լոնդոնյան «Արսենալը» և «Չելսին», ինչպես նաև Թուրինի «Յուվենթուսը»:
2015-16 մրցաշրջանի արդյունքներով 27-ամյա կիսապաշտպանը դարձել է Բունդեսլիգայի լավագույն ասիստենտ, ինչպես նաև ֆուտբոլիստների և երկրպագուների կողմից ճանաչվել է առաջնության լավագույն ֆուտբոլիստ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը