Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը կքննարկի ինտեգրացման խորացման հեռանկարները

Աստանայում մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Սպասվում է, որ Եվրասիական տնտեսական միության մասնակից պետությունների ղեկավարները կքննարկեն ինտեգրացման խորացման հեռանկարները, ներառյալ գազի, նավթի ու նավթամթերքների ընդհանուր շուկաների ձեւավորումը, կարծիքներ կփոխանակեն արտասահմանյան երկրների եւ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ միության առեւտրատնտեսական կապերի ընդլայնման շուրջ:

Ինչպես նշել է Կրեմլի մամուլի ծառայությունը, բանակցությունների արդյունքում նախատեսվում է մի շարք փաստաթղթեր ընդունել ԵԱՏՄ-ի գործառման գործնական ասպեկտների վերաբերյալ:

ԵԱՏՄ-ի Բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի եւ Ղրղզստանի նախագահները:

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, խորհրդի նիստը տեղի կունենա նեղ եւ ընդլայնված կազմով, կողմերը կստորագրեն համատեղ որոշումներ ու փաստաթղթեր: Այնուհետեւ Նազարբաեւի անունից աշխատանքային նախաճաշ կտրվի խորհրդի մասնակից պետությունների ղեկավարների համար, ինչից հետո նիստի արդյունքները կամփոփի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031