Ձերբակալվել են գեներալ և գնդապետներ. Քննչական կոմիտեն հաստատում է
ՀՀ քննչական կոմիտեն հաստատում է, որ երեկ ձերբակալվել են գեներալ Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը:
168.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ ձերբակալությունները տեղի են ունեցել երկու տարբեր քրեական գործերի շրջանակներում:
Ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին, ով ընդունել էր մեղադրանքը, ցուցմունք տվել, վերականգնել պատճառված վնասը: