Երեկ տեղեկացրել էինք, որ Հայաստան-Էլ Սալվադոր խաղն ընդունող մարզադաշտի պաշտոնական կայքը տեղեկացրել էր, Հայաստան-Էլ Սալվադոր խաղը չեղյալ է համարվել, և երկրպագուները կարող են ետ ստանալ իրենց գումարը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։
Հայաստանը մաս է կազմում Ռուսաստանի նախաձեռնություն հանդիսացող և նրա կողմից ղեկավարվող Եվրասիական տնտեսական միության ու ՀԱՊԿ ռազմական դաշինքի: Տնտեսությունը մեծամասամբ կախված է Ռուսաստանից, վերջինս մինչև 2043թ. գազի վաճառքի հարցում մենաշնորհ ունի: Երկրում արտաքին ներդրողների ցուցակը գլխավորում է Ռուսաստանը, Հայաստանում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազան, անվտանգության և տարածքային ամբողջականության պահպանման հարցում ապավինում ենք Ռուսաստանին և այսպես շարունակ:
Քաղցկեղային գոյացությունների դեմ հրաշալի պրոֆիլակտիկ միջոց է. հետազոտությունները ցույց են տվել, որ կոճապղպեղի ջուրը, շնորհիվ իր հակաօքսիդանտ և հակաբորբոքային կարողությունների, կանխարգելում է քաղցկեղի զարգացումը:
Մայիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին:
«Մանչեսթեր Յունայթեդը» կորցրել է հետաքրքրությունը «ՊՍԺ»-ի նախկին ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչի նկատմամբ:
Լյուքսեմբուրգում մեկնարկեց Եվրոպական ժողովրդական կուսակցության 40-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովը: Ներկա են շուրջ 700 հյուրեր տարբեր երկրներից: Գագաթնաժողովը լուսաբանում են մոտ 100 լրագրողներ:
Կուր գետը, գարնանային վարարումների փոխարեն, այս տարի սկսել է ցամաքել: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` նշելով, որ նման պատկեր դիտվել էր նաեւ անցյալ տարի:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կապան քաղաքում 33-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
ՈՒԵՖԱ-ի տեխնիկական մասնագետների խումբը կազմել է Չեմպիոնների լիգայի 2015/16 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը:
2016 թվականի ապրիլի 6-ին «Արմենիա» ԲԿ-ից ահազանգ էր ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կողմնային պատի կտրած-ծակած թափանցող վերքով, ձախ թոքի վնասումով» իրենց մոտ է տեղափոխվել Սերգեյ Աբրահամյանը:
Սպանության փորձի մեջ կասկածվողը հայտնաբերվեց և կալանավորվեց:
«Նա հոյակապ է, ոտաբոբիկ է քայլում ամենուրեք, ոչ միայն գետնի վրա, այլեւ հարկաբաժինների հատակների վրայով, հեշտությամբ համաձայնում է սելֆի անել ու շփվել բոլորի հետ. պաթոսի լիակատար բացակայություն»,- պատմել է տեղի սրճարանի ադմինիստրատոր Նատալյա Կարակուտսը:
«Հաշվի առնելով վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, կարելի է փաստել, որ Վրաստանն ունի զարգացման հստակ տեսլական, ինչն իսպառ բացակայում է Հայաստանի պարագայում: Ցավոք, մենք կորցնում ենք կարևորագույն արժեքը` ժամանակը, որը ետ բերելն անհնար է»:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռիո Ֆերդինանդը կարող է տեղ գտնել թիմի մարզչական շտաբում:
«Անցած շաբաթ Միջերկրական ծովի կենտրոնական մասում շուրջ 13 հազար 800 միգրանտներ են փրկվել որոնողափրկարարական 90 գործողությունների անցկացման շրջանակներում: Դրանց մասնակցել են այն բոլոր նավերը եւ թռչող սարքերը, որոնք տարածաշրջանում գործի են դրվել գործողության ընթացքում, ինչը գրեթե 5 հազար կյանք է փրկել: Փրկված բոլոր միգրանտներն ուղարկվել են Իտալիա»,- նշել է գործակալության մամուլի ծառայությունը:
Արցախի Պաշտպանության բանակի հիմնադիր, Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանն օրերս Մոսկվայից վերադառնալով Հայաստան՝ հարցազրույցում ասել էր, որ իր անելիքը տեսնում է Արցախում: Այսօր այդ և ներքաղաքական այլ հարցերի շուրջ բանավիճում էին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը և ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Նրա խոսքով` Հայաստանից գնացող ոլորտի մասնագետների պարագայում դա հնարավոր չէ, քանի որ նրանք ճնշող մեծամասնությամբ գնում են կարճաժամկետ թրեյնինգների, բիզնես հանդիպումների և աշխատելու մասին անգամ խոսք լինել չի կարող: «Ներկայում մերժումների քանակը պակասել է, հույս ունենք, որ մոտ ապագայում հարցը կլուծվի վերջնականապես»,-եզրափակեց Մուսայելյանը:
Նախօերին մայրաքաղաքում գրանցվել է հերթական ինքնասպանության դեպքը՝ 56-ամյա կինը ինքնասպան է եղել նետվելով հիվանդանոցի պատուհանից:
Հարցին՝ մեր կարտոֆիլը չի՞ բավականացնում, որ ստիպված ենք նաև Թուրքիայից այն ներկրել, նա պատասխանեց. «Խոսքը վաղահաս կարտոֆիլի մասին է, որը գրեթե յուրաքանչյուր տարի մեզ չի բավականացնում: Վաղահաս կարտոֆիլի հիմնական բերքն Արարատյան դաշտում է լինում, իսկ դա էլ ամբողջ ազգաբնակչությանը չի հերիքում»:
Քաղաքացիների դիմումով՝ Հանրապետության որոշ մարզերի դպրոցներում առանց ծնողների գիտության և համաձայնության հարստացված ալյուրից պատրաստված հացամթերքով երեխաներին կերակրելու խնդրի վերաբերյալ դիմել էի վարչապետին՝ առաջարկելով անհապաղ միջոցներ ձեռք առնել քիմիկատներով ֆորտիֆիկացված ալյուրից սնունդը դպրոցներում արգելելու ուղղությամբ:
«Երբ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցության շրջանակներում ապրանքների ներմուծումն իրականացվում է երրորդ երկրից, ապա հարկեր կան սահմանի վրա, որ չենք ստանում, և գնահատական էլ տրվում է՝ ըստ առանձին ապրանքատեսակի. երկրի ներսում այդ ապրանքները, ի վերջո, հարկվում են, սակայն՝ 40 օր հետո, ու հարկվում են միայն ավելացված արժեքի հարկով»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) փոխնախագահ Արմեն Ալավերդյանը:
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին բաց նամակ է գրել, որում պնդում է, թե երկրի իշխանությունները հնարավոր ամեն բան անում են Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար:
Դորտմունդի «Բորուսիա» ակումբի հարձակվող Մարկո Ռոյսը կարծում է, որ ակումբին պետք են նոր բարձրակարգ ֆուտբոլիստներ:
«Ես չեմ մտածել այն մասին, որ թողնեմ պաշտոնս դրա հետ կապված պատասխանատվության պատճառով»,- հայտարարել է Ֆրանցիսկոս պապը Համաշխարհային կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ, որը կազմակերպել էր Սուրբ Աթոռի Scholas Occurrentes հիմնադրամը:
Մեկ անգամ ևս վարչական ակտերի հասցեատերերին հորդորում ենք՝ օգտվել օրենքով ընձեռնված հնարավորությունից և նշված ժամկետում վճարել տուգանքի սկզբնական գումարն ու ազատվել տուգանքի գումարի ավելացված չափը և կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
Մարզիչս ինձ պարզապես ասաց, որ կարող ես քո հին վարժությունը կատարել, որպեսզի ավելի վստահ զգայի ինձ, քանի որ ինձանից առաջ բոլոր մարզիկներն ընկել էին և դա լարվածություն էր առաջացրել ինձ մոտ:
Այսօր Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում բացվեց Արցախում հերոսաբար զոհված Քյարամ Սլոյանի անվան դասարանը։
Ջորջիայի Տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները հաղթանակ են տարել ենթաստամոքսային գեղձի քացկեղային ուռուցքի դեղորայքային կայունության նկատմամբ:
Թալիշում ողնուղեղի ծանր վիրավորում ստացած Ռուբեն Առաքելյանի հետագա բուժումը նպատակահարմար է շարունակել Գերմանիայում, որի համար անհրաժեշտ գումարի կեսն է հավաքվել: Ռուբենի ծնողներն իրենց խոր երախտագիտությունն են հայտնում բոլոր նրանց, ովքեր գումար են փոխանցել հաշվեհամարին: Հատուկ ուզում են նշել իրենց գյուղի՝ Ջրվեժի գյուղապետի սրտացավ ջանքերն ու Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ներդրումը՝ 500.000 դրամ: